ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ. Քրիստոնեությունը սարքել ենք ընդամենը ազգային «օգտագործման» մանրադրամ

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ. Քրիստոնեությունը սարքել ենք ընդամենը ազգային «օգտագործման» մանրադրամ
29.07.2014 | 18:25

Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը: Օրվա լուրերը (այդ թվում՝ քաղաքական) կամ պատահարների մասին հաղորդագրությունները ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ մենք սեփական կյանքը ոխակալության ու չարամտության ուղեկցությամբ ենք կարողանում կազմակերպել միայն: ՆԵՐՄԱՆ, մեծահոգության դրսևորում ընդհանրապես չկա, իսկ քրիստոնեությունը սարքել ենք ընդամենը ազգային «օգտագործման» մանրադրամ:
Աչքներիս առաջ մեր մեծ Արտիստի՝ Վարդան Պետրոսյանի դատն է, որը տուժած կողմի որդեկորույս հարազատները ջանում են վերածել անվերջանալի դատաստանի՝ պատրաստ չլինելով ՆԵՐՄԱՆ:
Եվ այս անմխիթար ֆոնին, որպես իրենց քրիստոնյա համարող, իրականում անաստվածներին Ազդ-հիշեցում, Ճիչ-զգուշացում՝ այս ցնցող լուրը հեռավոր Ավստրալիայից, մալայզիական այդ դժոխք-ինքնաթիռում զոհված երեք անչափահաս զավակների ծնողներից՝ ՆԵՐՄԱՆ բովանդակությամբ: Իրականում հոգևոր ամենաբարձր չափանիշներով աստվածային մակարդակի հասած այս երկուսը՝ Մերայթ Նորիսը և Էնթնի Մէսլինը, անկրկնելի ԴԱՍ են տալիս բոլորիս՝ ՄԵԾ եղեք, մարդիկ, ՆԵՐԵԼ կարողացեք, քանզի սեփական զավակների (իսկ ընդհանրական իմաստով՝ Մարդկանց, Մարդկության, Բնության, Երկրի, Երկնքի, Տիեզերքի) նկատմամբ ՍԵՐԸ վեր է ցանկացած ատելությունից, իսկ Քրիստոնյան միայն նա է, ով ՆԵՐԵԼ գիտե: ՄԵԾ ԵՂԵՔ, ՄԱՐԴԻ՛Կ:

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ